Մեր մասին
ԼանԱր Սերվիսում մենք հպարտանում ենք, որ մեր գործընկերներին մշտապես ներկայացնում ենք նորարարական և օպտիմալ լուծումներ։Որպես տեղեկատվական տեխնոլոգիաների և սպասարկման ոլորտում երկարամյա առաջատար՝ մենք տրամադրում ենք մասնագիտացված լուծումներ և տարատեսակ ծառայություններ: Մեր առաքելությունն է համակցել մեր գործընկերների շահերը առաջատար տեխնոլոգիական լուծումների հետ՝ թվային տիրույթում զարգանալու հնարավորություն ապահովվելով։
                    
                    2008 թվականին հիմնադրվելու պահից ի վեր, ԼանԱր Սերվիսը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝
                    գերազանցելով գործընկերների ակնկալիքները: Մենք մշտապես առաջարկում ենք առաջատար լուծումներ և ձգտում
                    առավելագույնի հասցնել յուրաքանչյուր գործընկերոջ հաջողությունն ու օգուտը։Ինտեգրված IT լուծումների
                    նախագծումից մինչև հուսալի երաշխիքային սպասարկում և ծառայությունների մատուցում՝ հաջողությամբ գործում
                    է տարբեր ոլորտներում, ներառյալ վիրտուալ միջավայրերը, ամպային լուծումները, տվյալների կենտրոնները,
                    տեղեկատվական անվտանգության համակարգերը, IT ծառայությունները, պասիվ ցանցերը և հատուկ ծրագրային
                    ապահովման մշակումը։ Մեր նվիրված թիմը յուրաքանչյուր օր անդադար աշխատում է՝ ապահովելու մեր
                    գործընկերների հաջողությունն ու գոհունակությունը։
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
     
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
             
             
             
             
             
             
             
             
         
             
             
             
             
             
             
             
             
             
        

















