Արհեստական բանականությունը փոխում է կիբերանվտանգության կանոնները
Այսօր կիբերհարձակումները ավտոմատացված են։ Ֆիշինգը, վնասակար ծրագրերը, հաշիվների զավթումը հաճախ իրականացվում են AI-ի միջոցով։ Այդ պատճառով կիբերանվտանգությունը այլևս չի կարող հիմնվել միայն ձեռքով կառավարման վրա։ AI-ն կիբերանվտանգության մեջ հնարավորություն է տալիս․
- հայտնաբերել անոմալիաներ, ոչ միայն վիրուսների շտեմարան
- բացահայտել հարձակումները վաղ փուլում
- կրճատել արձագանքման ժամանակը ժամերից մինչև րոպեներ
- նվազեցնել SOC թիմերի ծանրաբեռնվածությունը
AI-ն այլևս թրենդ չէ։
Այն ժամանակակից կիբերպաշտպանության հիմքն է։